Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են մասնակցել ռուսական բուհերի մասնագիտական կրթական ծրագրերի, պետք է անգիր իմանան Պուշկինի բանաստեղծությունները: Բացի այդ, հատուկ դասընթացի միջոցով ներգաղթյալները պետք է սովորեն րոպեում 140 ռուսերեն բառ մտաբերել:
Համապատասխան փաստաթղթի համաձայն՝ ռուսական բուհերում սովորել ցանկացողները պետք է անգիր իմանան Պուշկինի ու Լերմոնտովի 3-5 բանաստեղծություններ, առնվազն 2,3 հազար բառ ու կարողանան ճիշտ շեշտադրություն օգտագործել: Օտարերկրացիները պետք է նաեւ պատկերացում ունենան ռուսական շրջանների, տնտեսության ու աշխարհագրության, պատմության ու մշակույթի մասին:
Բացի այդ պոտենցիալ ուսանողը պետք է մաթեմատիկայի հիմքերն իմանա: Այս մասին հաղորդում է «Polit.Ru»-ն:





























