Նիգերիայի Կանո քաղաքում միաժամանակ ամուսնացել է հազարից ավելի զույգեր են ամուսնացել:

1111 զույգերի համար զանգվածային հարսանեկան արարողությունը կազմակերպել էր Հիզբի մահմեդական խորհուրդը, այն տեղի է ունեցել մահմեդական օրենքներով: Արարողության նպատակն է կրճատել ամուսնալուծությունների քանակը եւ բացառել այն իրավիճակները, որոնց դեպքում ամուսնալուծությունից կամ ամուսնու մահվանից հետո նիգերիացիները հայտնվում են փողոցում՝ առանց ապրուստի միջոցի:

Զանգվածային ամուսնության նպատակն է ամրապնդել  ավանդական ընտանեկան արժեքները Նիգերիայում: Ըստ համայնքում ընդունված օրենքների՝  փեսացուն չի կարող ամուսնալուծվել՝ առանց մահմեդական խորհրդի թույլտվությունը ստանալու: 

Հոգեւոր խորհուրդը հոգացել է արարողության կազմակերպման բոլոր ծախսերը, ինչպես նաեւ յուրաքանչյուր հարսնացուի համար հավաքել 65 դոլարի օժիտ: 2012թ. մահմեդական խորհուրդն ամուսնացրել էր 4461 զույգի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  The Associated Press-ը: