Վաշինգթոնը ողջունում է Ռուսաստանում համաներման հայտարարելը եւ ռուսական իշխանություններին կոչ է անում աշխատել թափանցիկ եւ անկախ դատական համակարգի ստեղծման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք ողջունում ենք Միխայիլ Խոդորկովսկիին ներում շնոհելն ու ազատ արձակելը: Մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգության մասին Ռուսաստանում ընթացակարգային խախտումների եւ ընտրական արդարադատության վերաբերյալ, այդ թվում նաեւ Խոդորկովսկիի եւ նրա գործընկեր Պլատոն Լեբեդեւի նկատմամբ, ով շարունակում է ազատազրկված մնալ»,- ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին բարեփոխումներ անցկացնել, որոնք կհանգեցնեն թափանցիկ, անկախ ու վստահելի դատական համակարգ»,- նշել է Քերրին:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգթոնը ողջունում է նաեւ Ռուսաստանում Սահմանադրության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ին մտահոգում է Ռուսաստանում ընտրովի արդարադատության կիրառումը