Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, դեկտեմբերի 21-ի ժամը 13.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: