Ռուսաստանն ու Վրաստանը շարունակում են աշխատել վիզային ռեժիմը վերացնելու ուղղությամբ, այդ բնագավառում առաջխաղացում կա», հայտարարել է  ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Մենք պետք է հասնենք նրան, որ երկու երկրների քաղաքացիների այցերի ռեժիմն առավելագույնս ազատ լինի», - ընդգծել է փոխնախարարը։ Նա նաեւ հավելել է, որ տրանսպորտային փոխադրումների խնդիրն այժմ առավել ակտուալ է երկու երկրների քաղաքացիների հարաբերություններում եւ հավելել, որ անհրաժեշտ է ձգտել երկու երկրների քաղաքացիների այցերն առավելագույնս ազատ դարձնելուն»։

Նրա խոսքով՝  այս պահին Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքների միջեւ պարբերական ավիահաղորդակցումը վերականգնելու աշխատանք է տարվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Այժմ դրանք կչարտերային են: Ձգտում ենք այդ չվերթները պարբերական դարձնել: Աշխատանքը մոտենում է ավարտին» - նշել է Գրիգորի Կարասինը:

Իր հերթին՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ վիզային ռեժիմի հնարավոր վերացման մասին:

Պուտինը սեր է խոստովանել վրաց ժողովրդին

 «Վրաստանն էլ, իր կողմից, ավելի վաղ միակողմանիորեն հեշտացրել էր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, այդ պատճառով էլ դա ադեկվատ քայլ էր ՌԴ-ի կողմից եւ միանգամայն համապատասխանում էր Աբաշիձե-Կարասին ձեւաչափում ստեղծված բարյացակամության իրավիճակին: Այդ հայտարարությունները կարելի է միայն ողջունել», - լրագրողներին է հայտարարել Մայա Փանջիկիձեն:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի ենթադրում  նահանջ՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցերի սկզբունքային դիրքորոշումից:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հասկանալի է՝ երկրի դեօկուպացիա եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչված անկախությունների հետկանչում այն երկրների կողմից, որոնք ճանաչել են», - ասել է Փանջիկիձեն, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:

Ըստ նախարարի՝ արտաքին քաղաքականությունում Վրաստանի նպատակն է շարունակում մնալ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիան:

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել, որ Ռուսաստանը կարող է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերադառնալ: Ընդ որում նա նշել էր, որ «դա կլիներ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ»: