Ռուսաստանի Մինվոդի քաղաքում դեկտեմբերի 22-ին կոնֆլիկտ է տեղի ունեցել ՕՄՈՆ-ի մարտիկների եւ սրճարանի հաճախորդների միջեւ: 

«Դեկտեմբերի 22-ին` մոսկովյան ժամանակով  20:00-ին, Միներալնիե Վոդի քաղաքի սրճարաններից մեկում Ռուսաստանի ՕՄՈՆ-ի  երկու մարտիկների եւ չորս տղամարդու միջեւ վեճ է բռնկվել, որի հետեւանքով ոստիկաններից մեկը հաճախորդների նկատմամբ գազի բալոն է կիրառել», - հայտնել են Ռուսաստանի ՔԿ-ի քննչական վարչությունում:

Հաղորդվում է, որ միջադեպի մասնակիցները սրճարանից դուրս էին եկել` հարաբերությունները պարզելու:  ՕՄՈՆ-ի աշխատակիցներից մեկը երեք անգամ կրակել էր Մակարով ատրճանակից եւ վիրավորել երկու երիտասարդի: Տուժածներն ուղարկվել են Պյատիգորսկի եւ Մինվոդիի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ստավրոպոլի երկրամասի ՌԴ ՔԿ-ի քննչական մարմինները  ստուգում են իրականացնում: Դեպքի վայրից հայտնաբերվել է Մակարով ատրճանակի փամփուշտ: Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանության աշխատակիցները գործուղվել էին Նալչիկ` Կաբարդինո-Բալկանյան հանրապետության կողմից: Կհարուցվի քրեական գործ: