Մոսկվայում հարսանեկան շքախմբի կրակող անդամներից մեկը ոստիկանությանն է հանձնել իր չգրանցված ատրճանակը:
ՆԳՆտվյալներով` հարսանիքի ենթադրյալ հրաձիգը Մոսկվայի 29-ամյա բնակիչն է: Կոշիրսկոե մայրուղով հարսանեկան շքախմբի շարժվելու ժամանակ նա մի քանի անգամ օդ է կրակել:
Տվյալ պահին լուծվում է նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «կրակող հարսանիքը» ձերբակալել էին Մոսկվայի հարավում: Հարսանեկան շքախմբում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդել էին ականատեսները: Արդյունքում հարսն ու փեսան չէին պսակադրվել:
Հարսանիքի մասնակիցների ազգության մասին չի հաղորդվում, սակայն Life News-ում տեղադրված տեսագրությունից երեւում է, որ մեքենաների վրա հայկական դրոշներ կան:





























