Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծուհի, Մովսես Խորենացու շքանշանակիր Մետաքսեին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի հեռագրում ասվում է.
«Հարգելի տիկին Մետաքսե,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Դուք մեր անվանի բանաստեղծուհիներից եք, որի ստեղծագործությունները արժանացել են մեր գրասեր հասարակայնության գնահատանքին եւ թարգմանվել աշխարհի բազմաթիվ լեզուներով: Դուք մեծ ավանդ ունեք նաեւ մեր մանկական գրականությունը հարստացնելու գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք»:





























