2013-ը պետական գույքի կառավարման ոլորտում եղել է արդյունավետ աշխատանքի տարի: Այդ մասին ասվում է Պետական գույքի կառավարման վարչության տեղեկանքում:
Նշվում է, որ պետական գույքի մասնավորեցումից 2013թ. գոյացել է ավելի քան 447 մլն դրամ, որից պետբյուջե՝ մոտ 331 մլն-ը, համայնքային` 116 մլն դրամ:
2012-ին՝ 353մլն դրամ, որից պետբյուջե՝ մոտ 273 մլն դրամ, համայնքային`80 մլն դրամ.ցուցանիշն այս տարի գերազանցվել է 26 տոկոսով:
Պետական գույքի օտարումից
-2013-ին՝ գոյացել է 1մլրդ 260մլն դրամից ավելի, որից պետբյուջե՝ 1մլրդ 13մլն դրամ, համայնք` 247 մլն դրամ, անցյալ տարվա ցուցանիշը գերազանցվել է 56 տոկոսով: 2012թ.՝ 807 մլն դրամ, որից պետբյուջե` 590 մլն դրամ, համայնք` 217 մլն դրամ:
Պետական գույքի վարձակալությունից
-2013թ. պետական բյուջե է մուտքագրվել 293մլն դրամից ավելի՝ նախատեսված 214-ի փոխարեն կամ ավելի՝ 37 տոկոսով: 2012թ. 241մլն դրամ՝ նախատեսված 214 մլն դրամի փոխարեն:
-Լուծարման հանձնաժողովների գործունեության արդյունքում մարվել է շուրջ 51մլն դրամ կրեդիտորական պարտք, անցյալ տարի՝ մոտ 43 մլն դրամ: Լուծարման գործընթացում են 59 կազմակերպություն:
-2013թ. ՊԳԿ վարչության հարուցած հայցերի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 73մլն դրամ գումար:
Վարչության կողմից մշակվել եւ այս տարի ընդունվել են մի շարք իրավական ակտեր` որոնք թույլ են տալիս արմատական բարեփոխումներ իրականացնել պետական սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման ոլորտում եւ համալիր լուծում տալ տարիներով կուտակված շատ խնդիրների՝ մասնավոր լուծումների փոխարեն: Առաջին անգամ այս ճանապարհով նաեւ հանրօգուտ ներդրումային ծրագրերն են խթանվում:





























