Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի շրջաններում մեծամասամբ սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում եւ շրջակա նախալեռներում կդիտվի մառախուղ, ժամանակ առ ժամանակ՝ թույլ ձյուն: Քամին արեւմտյան է՝ 1-5մ/վրկ.: Առաջիկա երեք օրերին, բացառությամբ Արարատյան դաշտի, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: 

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում  ժամանակ առ ժամանակ  կդիտվի մառախուղ: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -13-15, վաղը ցերեկը՝ -10-12:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+3,

Կոտայքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+3, 

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+3, 

Լոռիում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +2+7,

Տավուշում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+3,   

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -10-13,  

Արարատում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -10-12,

Արմավիրում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -10-12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2+3,   

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -10-12,  

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -3+2,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2+3,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+7: