Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը նախագահական պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ թաքուն խուրմա եւ ընդեղեն է կերել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական պալատում մի միջոցառման ժամանակ Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում, երբ նկատել են, որ նա գրպանից փոքրիկ տոպրակ է հանել եւ սկսել սնվել։

Աչքի է ընկել այն հանգամանքը, որ նախարարն աշխատել է տոպրակի միջի խուրման եւ ընդեղենն այնպես ուտել, որ ուրիշները չնկատեն։