Արի՛ Մաշտոցի պուրակ եւ շպրտիր՛ «գռոշդ» հանցագործ իշխանության անպատկառ երեսին: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Նախախորհրդարանի մի խումբ անդամներ՝, նախկինում՝ դեղին սաղավարտավոր ապամոնտաժողներ, հայտարարում են դրամահավաք, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-18.00-ին, Մաշտոցի պուրակում: Մաշտոցի պուրակի պայքարից երկու տարի անց որոշ ապամոնտաժողներ դեռ ենթարկվում են պատժիչ մեթոդների, նրանց բանկային հաշիվները կալանքի տակ են դրվում, նրանցից հարկադրաբար գանձվում են տուգանքներ: Այս դրամահավաքը կծառայի Մաշտոցի պուրակի պայքարի մասնակիցներին որպես աջակցություն: Այս խորհրդանշական դրամահավաքով Դեղին սաղավարտավոր ապամոնտաժողները ցանկանում են քաղաքացիական դաշտում հիմնել հալածյալների հանրային աջակցության մշակույթ: Մենք կարեւորում ենք հանրային շահի պաշտպան ակտիվիստներին ցուցաբերվող հանրային աջակցությունը ի ցույց իշխանության, քանի որ ժամանակն է, որ հանրությունը տեր կանգնի բոլոր նրանց, ովքեր այս կամ այլ կերպ տույժերի են ենթարկվում: Քաղաքացիների նվիրաբերած խորհրդանշական գումարը ցույց կտա հանցավոր իշխանությանը, որ քաղաքացիական հասարակությունը մեկ բռունցք է եւ դրանով իսկ՝անպարտելի»:





























