Վաշինգթոնում շարունակում են հակահրթիռային պաշտպանությունը համարել ոլորտ, որտեղ հնարավոր է համագործակցել Ռուսաստանի հետ, եւ մտադիր են շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը: Այս մասին Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը:

«Մենք շարունակում ենք հակահրթիռային պաշտպանությունը համարել ոլորտ, որտեղ  կարող էինք համագործակցել Ռուսաստանի հետ: Մենք նմանություն ենք տեսնում մեր երկրների առջեւ ծառացած սպառնալիքների միջեւ: Մենք Ռուսաստանի դեմ ՀՀՊ կառուցելու հնարավորություն եւ մտադրություն չունենք: Սա միամիտ վարկած է է եւ փաստացի անհնար: Մենք առայժմ Ռուսաստանի հետ բանակցություններում նշանակալի արդյունքի չենք հասել, բայց մտադիր ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը», — ասել է Մաքֆոլը  «Կոմերսանտի» հետ զրույցում:

ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ՀՀՊ համակարգ տեղադրելու ծրագրերից հրաժարվելու մասին հարցին ի պատասխան՝ դեսպանը նշել է. «Այլ երկրները իրավունք ունեն խորհուրդներ տալ այս կամ այն սպառնալիքի հետ կապված, բայց ես կարծում եմ, որ եթե արտասահմանյան պաշտոնյաները փորձեն Ռուսաստանին հրահանգներ տալ այն հարցով, թե ինչն է սպառնում Ռուսաստանին, ինչը՝ ոչ, նրանց արձագանքը նույնկերպ կլինի»:

Մաքֆոլի խոսքով՝ առայժմ Իրանի հետ հաստատ պայմանավորվածություններ չկան, չկա նաեւ վստահություն, որ սպառնալիքը վերացել է: «Ես հուսով եմ, որ մենք կհասնենք երկարաժամկետ պայմանավորվածությունների, եւ մենք, Ռուսաստանի հետ միասին, կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի այդպես էլ լինի: Բայց առայժմ դա չկա, եւ ուրեմն վաղ է խոսել նոր աշխարհի մասին, որում մենք առայժմ չենք ապրում», - հավելել է դիվանագետը: