Բագրատաշենի սահմանային անցակետում, դեկտեմբերի 23-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 43-ամյա Արմենուհի Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2004 թ. հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի, 325 հոդվածի 1-ին մասի, 34-38-262, 38-262 եւ 262 հոդվածների մեղադրանքով:





























