Բաղդադի քրիստոնեական տաճարի մոտ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 14 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը քրիստոնյաներ են:

Տեղի իշխանությունների տվյալներով` իրաքյան մայրաքաղաքի հարավում կաթոլիկ Սուրբ ծննդյան օրը պայթեցվել է ականապատ մեքենա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հավատացյալները դուրս էին գալիս տոնական պատարագից:

CNN-ը հաղորդում, որ ահաբեկչության արդյունքում վիրավորվել է 31 մարդ: