Վիկտոր Յանուկովիչի ու Վլադիմիր Պուտինի միջեւ վերջին պայմանավորվածությունները էլ ավելի ամուր են կապերով են միավորել Ուկրաինային ու Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:

«Ռուսաստանը երբեք բաց չի թողնի Ուկրաինային: Եվրոպան Արեւելյան գործընկերությունը ծրագրելիս մեծ սխալ է թույլ տվել` Ռուսաստանին դրա սահմաններից դուրս թողնելով»,-ասել է նախկին նախագահը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»` վկայակոչելով «Օբշչեստվեննոե ԹՎ»-ն:

Նա նաեւ չի բացառում, որ Ռուսաստանը հետագայում նոր ձեւեր փնտրի, որպեսզի պահպանի Ուկրաինան:

«Կարծում եմ, որ այնպիսի բաները, ինչպիսիք են վարկերն ու գազի գինը, այդ ձեւերից են, որպեսզի Ուկրաինան էլ ավելի շատ կապված լինի Ռուսաստանի հետ»,-ասել է Կրավչուկը: