ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 25-ին կազմել է 405.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 554.22 դրամ (նվազել է 0.16 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.39 դրամ (նվազել է 0.02 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.85 դրամ (նվազել է 1.74 դրամով):

Ոսկու գինը կազմել է 15612.63 դրամ, արծաթի գինը՝ 252.61 դրամ, պլատինի գինը՝ 17344.47 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօր կայացել է 4850000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ: