Թուրքիայում սկսված «մեխ կաշառք» գործողություններից հետո, երբ ձերբակալվել էին նաեւ նախարարների որդիներ, Էրդողանը ապահովության համար իր որդուն արտասահման է ուղարկել։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ լուրջ տեղեկություններ են տարածվել, որ նախարարների որդիների ձերբակալությունները ստիպել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր որդուն՝ Բիլալ Էրդողանին արտասահման ուղարկել։
OdaTV կայքի թղթակիցները այդ լուրի իսկությունը ստուգելու համար զանգահարել են Էրդողանի փաստաբաններին, ովքեր հրաժարվել են պատասխանել՝ պնդելով, թե դա միայն Էրդողանը կարող է ասել։ Այս փաստը ստիպել է լրագրողներին պնդել, որ Էրդողանի որդին իրոք լքել է Թուրքիան։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր որդուն թիրախ են դարձել, որպեսզի իրեն հարվածեն։





























