Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի թիվ 30 տան տանիքում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.58-ին, մարվել` 12.21-ին:
Այրվել են Ա. Ե.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 10 քմ:




























