Տրանսպորտային Ան-12 օդանավը կապի դուրս չի եկել Նովոսիբիրսկից Իրկուտսկ չվերթի ընթացքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ուժային կառույցների աղբյուրը:
Նախնական տեղեկություններով` Ան-12 օդանավը ընկել է Իրկուտսկի արվարձաններում գտնվող ռազմական պահեստների վրա: 6 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվել է:





























