Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին երկու բեռնատար ավտոմեքենաներ շրջվել են ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտակայքում «Դոնսինգ» մակնիշի 11A293-10 (վարորդ՝ Ի. Վ. Ի., ծնվ.1972թ.) եւ «Սկանիա» մակնիշի 64B962-10 համարանիշերի ավտոմեքենաները բախվել են, ինչից «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Յ.Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են մեքենաների վառելիքի արտահոսքը եւ իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:





























