Վաշինգտոնին մտահոգում է այն, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են ուժ կիրառել Եվրամայդանի մասնակիցների նկատմամբ, որոնք գտնվում են հրապարակում կամ էլ լուսաբանում այնտեղ կատարվող իրադարձություները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսաքին:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է, որ ԱՄՆ-ն «հատկապես մտահոգված է լրագրողուհի Տատյանա Չորնովոլին դաժան ծեծի ենթարկելու փաստով»:
Ուկրաինացի լրագրողներն ըմբոստացել են իրենց գործընկերոջը ծեծի ենթարկելուց հետո
Հիշեցնենք, որ Եվրամայդանում լրագրողուհի եւ ակտիվիստուհի Տատյանա Չորնովոլին դաժանորեն ծեծել էին դեկտեմբերի 25-ի գիշերը` Կիեւի Բորիսպոլսկի մայրուղում:
Նշենք, որ դեկտեմբերի 26-ին Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել էր Եվրամայդանի լրագրողուհի եւ ակտիվիստուհի Տատյանա Չորնովոլին ծեծողներից երրորդ կասկածյալին:





























