Ուկրաինական մամուլի ներկայացուցիչները` վրդովված իրենց գործընկերոջը ծեծի ենթարկելուց, զանգվածաբար բողոքում են ամբոջ երկրով մեկ:
Դեկտեմբերի 26-ին Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը ու Անկախ մեդիա-արհմիությւոնը հանրահավաք կանցկացնեն երկրի ՆԳՆ մոտ: Ինչպես հաղորդվում է, գլխավոր պահանջն է լինելու նախարար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը: Ավելի վաղ նրանք հայտարարում էին, որ ոստիկանությունն իր ներկայիս տեսքով վտանգավոր է հանրության համար:
«Տատյանան ակտիվորեն բացահայտում էր բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը»,-նշել են ցուցարարները, հավելելով, որ լրագրողուհու վրա հարձակումների օրը նկարհանումներ են իրականացվել ՆԳ նախարարի ու գլխավոր դատախազի տներում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Չերնովոլի կայքում` «Ուկրաինասկայա պրավդայում» Զախարչենկոյի ամառանոցի բազմաթիվ լուսանկարներ էին տեղադրվել` վերնագրված «Այստեղ ապրում է դահիճը»: Տեղաբնակների խոսքով` նախարարն այնտեղ մեկնում է ուղղաթիռով:
Դրանից ժամեր անց Չերնովոլի մեքենայի առաջ մայրուղու վրա մի ջիպ է կանգնել: Դրանից դուրս եկած տղամարդիկ դաժանորեն ծեծի են ենթարկել ակտիվիստուհուն: Վերջինս ոստիկանություն ու շտապ օգնություն է զանգահարել: Նա լուրջ վնասվածքներով հիվանդանոցում է:
Այդ միջադեպը հսկայական արձագանք է ստացել: Ուկրաինական իշխանությունները հետաքննություն են սկսել: Ոստիկանությունը հայտարարում է սադրանքի վարկածի մասին:
Դեկտեմբերի 25-ին տուժածներին զորակցող ու ոստիկանության ղեկավարության դեմ ուղղված ակցիաներ են անցկացվել Լվովում, Չերնիգովում, Դոնեցկում, հայտնում է NEWSru.ua-ը:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը արդեն դիմել է ոստիկանություն՝ լրագրող Տատյանա Չորնովոլին ծեծի ենթարկելու դեպքի հետաքննման համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու պայմանով:
Իր հերթին ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն եւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան անձնական վերահսկողության տակ են վերցրել այդ գործի հետաքննությունը:
Հրապարակվել է Չորնովոլի մեքենայի տոսագրանցող սարքի արձանագրած տեսագրությունը: Ծեծի ենթադրյալ բոլոր մասնակիցների ինքնությունը ճշտվել է: Նրանցից երկուսը նույն օրը ձերբակալվել են, ինչի մասին տեղեկացրել է Զախարչենկոն: Բացի այդ, ՆԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է երրորդ կասկածյալի լուսանկարը՝ քաղաքացիներին խնդրելով օգնել նրան գտնելու հարցում:
Ձերբակալվել է ուկրաինացի լրագրողուհուն ծեծի ենթարկողներից մեկը





























