Ուկրաինայի Գլխավոր դատախազության քննիչներն արդեն ապացույցներ ունեն` մի քանի մարդու կողմից լրագրողուհի Տատյանա Չերնովոլին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Հետաքննությունն արդեն պարզել է ավտոմեքենայի պետհամարանիշները, նրա տիրոջը: Ներկայումս պարզվում է նրա գտնվելու վայրը: Հետաքննությունը պարզել է երկու մարդու, որոնք հավանաբար կապված են այս գործի հետ:

Հաղորդվում է, որ վերլուծության է ենթարկվում նաեւ տեսախցիկների ֆիքսած ինֆորմացիան: Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ը:

Հիշեցնենք, որ Կիեւի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հասարակական ակտիվիստուհի ու ուկրաինացի հայտնի լրագրող Տատյանա Չերնովոլի վրա հարձակում գործելու ծեծի ենթարկելու վերաբերյալ: