Վոլգոգրադի մարզի ղեկավարը մարզում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հնգօրյա սուգ է հայտարարել՝ երկուշաբթիից սկսած: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտարարել է մարզի կառավարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ իշպանությունները հայտնել էին, որ հունվարի 1- 3-ը սուգ է հայտարարված: «Սուգը կտեւի հինգ օր, պետական հիմնարկների շենքերից կիջեցվեն պետական դրոշները»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ վկայակոչելով նահանգապետի խոսքը:
Տարածաշրջանում չեղյալ են հայտարարվել բոլոր ուրախ ու զվարճալի միջոցառումները, հեռուստաալիքներին խորհուրդ է տրվել հրաժարվել զվարճալի հաղորդումների ցուցադրումից:
Հիշեցնենք, որ մեկ օրվա ընթացքում Վոլգոգրադում երկու պայթյուն է տեղի ունեցել, երկաթուղային կայարանում եւ տրոյելբուսում: Ընդհանուր առմամբ՝ ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի, զոհվել է 32, վիրավորվել ավելի քան 70 մարդ:





























