Ամերիկացի կինը երկու երեխաների հետ հանգստանում էր Քալիֆորնիայի ծովափերից մեկում: Նա սպասել է, մինչեւ որդիները կհագենան լողանալուց եւ կանչել է նրանց տուն գնալ: Դժվար է նկարագրել մոր սարսափը, երբ ուշադիր ուսումնասիրելով պիկնիկի լուսանկարները, նա ջրի մեջ, որդիների կողմից նկատել է շնաձկան մուգ ստվերը, հաղորդում է Mirror-ը:

Սարսափելի կադրերում երեւում է, թե ինչպես է լողացող երեխաների հենց դիմաց, դարանակալած անշարժացել շնաձումը:

Երեխաներին չանհանգստացնելու համար մայրը նրանց ասել է, որ դա դելֆին է եղել, հաղորդում է Vesti.ru-ն:

Կինը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ շոկից: Նրա խոսքով՝ դեռեւս ոչ մի փորձագետ հստակ երաշխիքներ չի տվել, որ դա հենց շնաձուկ է եղել: Այդուհանդերձ, կենսաբանների խոսքով, մեծ սպիտակ շնաձկները բազմիցս նկատվել են ծովափին, որտեղ մարդիկ են լողանում: