Հունվարի 1-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել ԳԱԶ-31 մակնիշի 01 UL 546 պետհամարանիշով ավտոմեքենան: