Սյունիքի մարզում հունվարի 4-ի գիշերը Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի Տաշտուն գյուղի մոտ ՎԱԶ 2106 մակնի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վթարի հետեւանքով կա մեկ զոհ եւ մեկ վիրավոր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:
Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ռազմի Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա Հրաչ Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:





























