Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի մոտակայքում  այսօր`  հունվարի 5-ին, ժամը 01.51-ին  Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 55 ՕՍ 855 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել է սյանը: Ինչի արդյունքում կա երկու վիրավոր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Ա. եւ ուղեւոր՝ 1977 թ. ծնված Զ. Ս. տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա: Բժիշկները Գ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Զ. Ս.-ինը՝ ծանր: