Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյանց փողոցի թիվ 32 տանը հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում տան տերը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:  Ահազանգը ստացել են հունվարի 5-ին, ժամը 11.01-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է 51-ամյա Ս. Ա.-ին պատկանող տունը (40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տանից դուրս է բերվել Ս.Ա.-ի դին: