Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետարանի մոտակայքում  հունվարի 4-ին` ժամը 18.30-ի սահմաններում 46-ամյա  Գ. Գ.-ն «ՎԱԶ-2199» մակնիշի 20ՕՕ605 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 74 ամյա Գ. Դ.-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից: 

Գ.Գ-ն տուժողին տեղափոխել է Աշտարակի ԲԿ, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել եւ նա մահացել է: ԱԻՆ-ին այս մասին ահազանգել են հունվարի 5-ին, ժամը 10.34-ին: