Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 17.30-ին տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 50 հասցեում՝ «Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»-ի վարչական շենքի տանիքին առկա ձյան հալոցքի պատճառով սրահներից մեկը, որտեղ անցկացվում է Երեւանի շախմատի առաջնությունը, ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք:

Հրշեջ-փրկարարները եւ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցները հեռացրել են տանիքի ձյունը: