Ծիծեռնակաբերդի խճուղում, հունվարի 15-ին, ժամը 23.45-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Տոյոտա Վիտց»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























