Հունվարի 15-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Լաուրա Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում` շմոլ գազից, ինչի հետեւանքով կորցրել է գիտակցությունը եւ վայր ընկել հատակին` ստանալով «ձախ ուսահոդի սալջարդ, ձախ ակնակապիճի սալջարդ, կապտուկ, ձախ հոնքի սալջարդ վերք» վնասվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:





























