Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 77-րդ կմ-ին, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե-124» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-55111» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես-Բենց Ե-124»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: