Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, հունվարի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: