Գյումրիի Ղարիբջանյան խճուղու թիվ 1/Ա հասցեի դիմաց, հունվարի 15-ին, ժամը 03.50-ի սահմաններում, «Մերսեդես C-220» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























