Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, հունվարի 15-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 26-ամյա Կարինա Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարինան 2012 թ. հոկտեմբերի 14-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























