Պերուի իշխանությունները որոշում են կայացրել՝ գնելու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ Type 90B: Նոր համակարգերը ծրագրվում է շահագործման հանձնել ցամաքային զորքերին:
Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է քառասուներկու միլիոն դոլար: Ինչպես սպասվում է, գործարքում ներառվելու է քառասուն Type 90B ու դրանց ռազմամթերքները: Տեխնիկան մատակարարվելու է հրահանգիչ ու օժանդակ մեքենաների հետ միասին:
Նշվում է, որ Պերուի ռազմական գերատեսչության տրամադրության տակ են չորս հարավաֆրիկյան RO-107 ռեակտիվ համակարգեր եւ խորհրդային արտադրության 24 ԲՄ-21 «Գրադ» համակարգեր, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Jane's-ը:





























