ԱՄՆ-ն հեռահար նպատակներ ունի՝ ամրապնդելու Իրանի դերը տարածաշրջանում: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտաարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը՝ հավեելով, որ եթե ԱՄՆ-ն գերադասում է , որպես կանոն, գործ ունենալ խամաճիկ-պետության հետ, ապա Իրանը չի համաձայնի նման դերի ու գերադասում է սեփական քաղաքականությունը վարել:

Ըստ նրա, ներկայումս ԱՄՆ-ն Իրանի հետ «մտրակի ու անուշեղենի» քաղաքականություն է վարում, այսինքն՝ մի կողմից Սպիտակ տունը որոշակի հաճոյախոսություններ է անում Իրանին, մյուս կողմից՝ Կոնգրեսը սպառնում է լրացուցիչ պատժամիջոցներ ընդունել: Սակայն ըստ փորձագետի՝ Իրանը միեւնույն է տարածաշրջանային առաջատար է:

Նա նաեւ կարծում է, որ Արեւմուտքի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար Իրանը նաեւ ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր մակարդակի հասնել: