Փրկարար ծառայությունը հունվարի 16-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կամրջից քաղաքացին նետվել է ջրանցքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղանքի հետախուզման արդյունքում հրշեջ-փրկարարները քաղաքացուն չեն հայտնաբերել:





























