Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը հաստատել են ՀՀ քաղաքացիներին երկրում առանց համապատասխան թույլտվության ժամանակավոր աշխատելու իրավունք հատկացնելու մասին որոշումը

NEWS.am-ի թղթակցին դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն  Ղազարյանը հայտնել է, որ խոսքը միայն ՀՀ քաղաքացիների մասին չէ, այլ  մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

Ըստ Եվրահանձնաժողովի կայքի հաղորդագրության՝ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիներն իրավունք կունենան 12 ամսվա ընթացքում աշխատել Լեհաստանում՝ առանց վեց ամսվա աշխատանքի թույլտվության, օտարերկրացուն  աշխատանքի ընդունելու՝ գործատուի մտադրության վերաբերյալ հայտարարության հիմքի:  Փոխված դրույթն այն դեպքերում, երբ Լեհաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացու զբաղվածությունը հնարավոր է առանց աշխատանքի թույլտվություն ստանալու, ուժի մեջ է մտնում աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարարի ստորագրած հենց նույն օրը: 

Ներկայումս Արեւելյան Եվրոպայի միայն հինգ երկրների քաղաքացիները զբաղվածության արտոնյալ համակարգի իրավունք ունեն՝ ուկրաինացիները, բելառուսները, ռուսները, վրացիները եւ մոլդովացիները: Այդ ցուցակին են գումարվել նաեւ ՀՀ քաղաքացիները: