Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի հետ:

NEWS.am-ի թղթակցին զինվորի բարեկամուհիներից մեկը հայտնեց, որ հանդիպման ընթացքում  նամակ է գրվել (Կարմիր խաչի ուղերձը):

ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունում հաստատել են հանդիպման փաստը եւ նշել, որ նամակը կփոխանցվի ԿԽՄԿ-ի պատվիրակների հաջորդ հանդիպման ընթացքում: Սակայն առայժմ անհայտ է, թե երբ դա տեղի կունենա:

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի  8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով հետաձգում էր ռազմագերու եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ կարողացել էին այցելել 12 օր անց: