Հունվարի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երեւանի Աթենքի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց իրար են բախվել «Բիայդի» մակնիշի տաքսի, «ՎԱԶ-2107» եւ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Սամանդ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սիատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի քարերին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառի, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: