Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմաբազայում ձեւավորվել է Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ու ՌՕՈւ հրամանատարության բանակային ավիացիայի էսկադրիլ:
Ինչպես Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունն է հաղորդում, նախկինում Հայաստանում ՀՌՇ ավիացիոն խմբավորման կազմում սպառազինության էին կանգնած ՄիԳ-29 կործանիչներ: Էսկադրիլի ձեւավորումից հետո ավիախմբավորման կազմում կներառվեն Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռներ, որոնք մեծաթիվ խնդիրներ կլուծեն:
Ավիաբազային անձնակազմը բժշկական կոմիսիա ու նախապատրաստություն է անցել, որից հետո անցել է թռիչքների իրականացմանը:
Ավիատեխնիկայի մատակարարումը ծրագրվում է իրականացնել 20142014-ի ընթացքում:





























