Ըստ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ հանցավորության մակարդակի աճը կապված է ագրեսիվ հեռուստասերիալների հետ, որոնք դիտում են միլիոնավոր մարդիկ: Նախագահը հատկապես զայրանում է այն հաղորդումներից, որտեղ կերպարները մարդ են սպանում, սակայն ներկայացվում են որպես հերոս:
Նախագահը նաեւ հայտարարել է, որ պատրաստվում է «երկրում խաղաղ մշակույթ կառուցել», եւ կապի նախարար Դելսի Ռոդրիգեսին հրամայել է ստուգել բոլոր հեռուստահաղորդումների բովանդակությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մադուրոն նաեւ ընդգծել է, որ հասարակությունում բռնությունը եւ ատելությունն աճում են ոչ միայն սերիալների եւ ֆիլմերի պատճառով, այլ նաեւ լրատվամիջոցների բովանդակության:
Արդյունքում արդեն դեռահաս տարիքում տեղի երեխաները զենք են վերցնում եւ փորձում կյանքը կառուցել բռնության հիմքով:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահը խոստացել էր խստացնել բռնության դեմ պայքարի մեթոդները՝ գեղեցկուհի Մոնիկա Սպիրի սպանությունից հետո:
Վենեսուելայում սպանել են նախկին «Միսս Վենեսուելային» եւ նրա ամուսնուն





























