Թուրքական BirGun պարբերականը առաջին էջի գլխավոր նյութի վերնագրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է պոստմոդեռն դիկտատոր։
BirGun պարբերականի առաջին էջի գլխավոր լուրերը վերաբերվել են «Մեծ կաշառք» գործը հետաքննած դատախազներին աշխատանքից հեռացնելու մասին տեղեկությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ «Մեծ կաշառք» գործողության 2-րդ ալիքի ժամանակ ոստիկանությունը հրաժարվել է իրականացնել դատախազների հրահանգը եւ չի ձերբակալել կասկածյալներին։ Այս ամենի մեջ պարբերականը մեղադրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու նրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մի քանի տեղեկության գլխավոր վերնագիր է դրվել. «Պոստոմդեռն դիկտատոր»։






























