Լոռու մարզի Դեբեդ գյուղի Հանքաձոր գետի հարևանությամբ հունվարի 17-ի լուսադեմին հայտնաբերվել է 83-ամյա Սերոժ Սարիբեկի Ստեփանյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Վերջինս ինքնասպան է եղել ծառից կախվելու միջոցով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: NEWS.am-ի տեղեկություններով վերջինս գնացել է փայտ հավաքելու եւ ինքնասպան է եղել:





























