Ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստերի կարծիքով՝ ՅՈւԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը մեծ քայլ էր՝ ԵՄ ու Ռուսաստանի միջեւ առանց վիզային ռեժիմի հասնելու:

Խոդորկովսկիի ազատ արձակումը մեծ առաջընթաց էր, կարծում է նա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մալմստերի խոսքով՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն վիզային երկխոսություն են վարում: «Մենք հասկանում ենք, որ որպեսզի առանց վիզային ռեժիմ ապահովվի, պետք է շարունակել համատեղ աշխատանքը»,-ասել է նա: