Փրկարար ծառայությունը հունվարի 17-ին, ժամը 15.00-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Թումանյան փողոցի թիվ 15 շենքի տանիքից կախված են սառցե լեզվակներ, որոնց հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են սառցե բեկորները:





























